Մեր մասին

«Վերիտաս» ուսումնական կենտրոն

Մեր նպատակն է արժեթղթերի շուկան և բարդ ֆինանսական հասկացությունները դարձնել հասանելի՝ գործնական, կիրառելի ուսուցման միջոցով։

Ինչի վրա ենք կառուցում

Կիրառելի գիտելիք

Սովորեցնում ենք այն, ինչ մասնակիցը կկիրառի իրական շուկայում՝ ոչ թե տեսություն տեսության համար։

Շուկայի փորձ

Ծրագրերը կառուցված են կապիտալի շուկայում իրական գործարքների փորձի հիման վրա։

Փոքր խմբեր

Մինչև 4 մասնակից՝ որպեսզի յուրաքանչյուրի հարցը ստանա պատասխան։

Հիմնադիրը

Gevorg Manukyan

Գևորգ Մանուկյան

Համահիմնադիր, դասընթացավար

LinkedIn

Ներդրումային բանկինգի մասնագետ՝ կապիտալի շուկայում պարտքային և բաժնետիրական գործարքների ընդարձակ փորձով։ Իր կարիերայի ընթացքում ղեկավարել է մասնավոր ներդրումային գործարքներ և իրականացրել ընկերությունների բիզնես գնահատումներ։

«Վերիտաս»-ում նա մշակում և վարում է ներդրումային ու արժեթղթերի շուկայի գործնական ծրագրեր՝ ինչպես մասնավոր ներդրողների, այնպես էլ ֆինանսական ոլորտի մասնագետների համար։ Զուգահեռ ինքն ակտիվորեն կառավարում է սեփական բրոքերային հաշիվը և ուղեկցում է մասնակիցներին իրենց պորտֆելները կառուցելիս։

Կրթություն և որակավորում

  • CFA ծրագրի I մակարդակը հանձնած (2018)
  • Մագիստրոսի աստիճան, տնտեսագիտություն — ԵՊՀ
  • Բակալավրի աստիճան, տնտեսագիտություն — ԵՊՀ

Փորձառություն

  • 2021–2024Փոխնախագահ, ներդրումային բանկինգAmeriabank CJSC
  • 2019–2021Ավագ մասնագետ, ներդրումային բանկինգAmeriabank CJSC
  • 2016–2019Մասնագետ, ներդրումային բանկինգAmeriabank CJSC
  • 2025-իցՀամահիմնադիր, դասընթացավար«Վերիտաս» ուսումնական կենտրոն

Իրականացված գործարքներ

  • Telecom Armenia-ի «Ա» դասի սովորական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում
  • Ameriabank-ի կանաչ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխում
  • «Սպայկա»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումներ
  • First Mortgage UCO-ի ապահովված պարտատոմսերի տեղաբաշխում
  • Ընկերությունների բաժնետիրական կապիտալի գնահատում՝ ֆինանսական ծառայությունների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և սպառողական ոլորտներում

Անդամակցություն

«Վերիտաս Ֆայնենս» ՍՊԸ-ն անդամակցում է հետևյալ կազմակերպություններին։

«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական ասոցիացիա

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միություն

Մեր գործընկերները

Ընկերություններ և ֆինանսական կազմակերպություններ, որոնց թիմերի հետ աշխատել ենք։

Կապ մեզ հետ

Հարցե՞ր ունեք մեր մասին կամ համագործակցության վերաբերյալ: Գրեք մեզ: